ՀՀ կառավարության այսօրվա նիստում կհաստատվի ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը։
Ըստ որոշման նախագծի հիմնավորումների՝ նախատեսվում է ավելի դյուրին դարձնել ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ կապված որոշ իրավակարգավորումները։
Վերանայվել են ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը։