Ամիսներ առաջ հայտնել էինք, որ հանրապետության երկրորդ քաղաքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիի տարբեր հատվածներում գրասենյակներ էր բացել, ընդ որում դրանցից մեկը (Գարեգին Նժդեհ փողոց) գտնվում է ՀՀԿ-ի Գյումրիի գրասենյակի դիմաց։
Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիում փակել է այն գրասենյակները, որոնք, ըստ էության, պիտի շտաբներ դառնային։ Այսօր էլ ՀՀԿ-ի դիմաց գտնվող գրասենյակն է փակվել։ Տարածքը հանձնվել է վարձակալության։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գյումրիի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից, վերջինս մեր հեռախոսազանգերին, նամակներին չի պատասխանում։ Բանն այն է, որ «ՔՊ»-ն ընտրովի վերաբերմունք ունի մեր լրատվամիջոցի նկատմամբ։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում խմորումներ են, կուսակցության ներսում անհաշտություններ կան։ Կուսակցության ներսում իրար մեղադրում են անգործության համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` գրասենյակները փակվել են ոչ արդյունավետ աշխատելու արդյունքում։