Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը մահացել են
copy image url

Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը մահացել են

Ներքին 9 ամիս առաջ - 20:52 25-06-2024
Կրասնոդարի առևտրի կենտրոնի կայանման երրորդ հարկից ցած է նետվել BMW ավտոմեքենան, ներսում եղել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Դեպքի վայրից կադրերը հրապարակել է ռուսական լրատվամիջոցը։

Նշվում է՝ վթարի ենթարկված մեքենայում ընտանիք է եղել։ Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածների թվում 37-ամյա տեղի բնակիչ է, կին և երեխա:

Ականատեսների խոսքով՝ մեքենան դուրս է եկել կայանատեղիից ու ցած նետվել։

Mash-ն էլ իր հերթին հայտնում է՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան վարում էր Ռաֆայել Առաքելյանը։ Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը կարծում է, որ դեպքը կարող էր վարորդի կողմից ինքնասպանություն լինել․«Ըստ նախնական վարկածի՝ արտասահմանյան մեքենան տեխնիկապես սարքին է եղել, Ռաֆայել Առաքելյանը միտումնավոր արագացրել է այն առավելագույն արագությամբ և ցած նետել երրորդ հարկից՝ ճեղքելով ցանկապատը»։

Տեսանյութը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված