Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 13:08 25-06-2024
Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Վահան Հովհաննիսյանի վարած «Infiniti» և Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Ավագյանի վարած «Toyota» մակնիշի ավտոեմքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու ավագ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորների մեջ հղի կին կա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված