Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, մերժեց «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» (խուլիգանության 3-րդ մաս) մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Հայտնում է պաշտպան Վարազդատ Հարությունյանը։