Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում վարչական շենք է այրվում․ հաղորդվում է 2 զոհի մասին
copy image url

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում վարչական շենք է այրվում․ հաղորդվում է 2 զոհի մասին

Արտաքին 9 ամիս առաջ - 18:17 24-06-2024
Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող վարչական շենքում հրդեհ է բռնկվել, կազմակերպվել է մարդկանց տարհանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ Մոսկվայի տարածաշրջանի մամուլի ծառայությունից։

Հրդեհի հասցեում է գտնվում «Պլատան» հետազոտական ​​ինստիտուտը։ Ինստիտուտը հիմնադրվել է 1965 թվականի հոկտեմբերին։ Զբաղվում է վակուումային խողովակների արտադրությամբ։

«Շենքի ներսում պայթյուն է որոտացել, հրշեջները աշխատում են դեպքի վայրում, 9 հոգի դեռ մնացել են ներսում», -ասել է գործակալության աղբյուրը։

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի գրասենյակային շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել՝ նշում է ТАСС-ը։

Ամենից շատ դիտված