Oragir.News-ն այսօր այցելեց հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների հետևանքով ձեռքի վնասվածք ստացած Եսայի Քարամյանին՝ տեղեկանալու վերջինիս առողջական վիճակի, ապաքինման ընթացքի և ապաքինվելուց հետո պայքարը շարունակելու նրա ցանկության մասին։
Վերջինս նշեց, որ առաջին օրերի համեմատ բավականին դրական տեղաշարժ կա, և շնորհիվ հրաշագործ բժիշկների՝ վիճակը գնալով լավանում է։
Եսայի Քարամյանը նշեց. «Պայքարը ոչ մի բանի հետ կապ չունի։ Իմ պայքարը իմ երկրում նորմալ իշխանություն, հասարակություն ունենալու համար է։ Այսպիսի բաները, վստահ եմ, ինձ հետ չեն պահելու»։
Հիշեցնենք, որ Եսայի Քարամյանը հունիսի 12-ի բախումների հետևանքով վնասվածք ստացած քաղաքացիներից է, որի ձեռքում պայթել էր ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ին ոստիկանները անհամաչափ բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, նրանց վրա նետել լուսաձայնային նռնակներ, վիրավորվել է 101 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։