Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Նրանց մասնագիտությունն աշխարհում ամենակարևորներից մեկն է․ բոլոր ժամանակներում բուժաշխատողները եղել են հերոսներ, կյանքի համար պայքարող և մահին հաղթող «հրաշագործներ»։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ գո՞հ են բժիշկների աշխատանքից, ի՞նչ է պակասում հիվանդանոցներում հիվանդներին արագ և արդյունավետ բուժելու համար։
«Մեր աղքատ երկրում ո՞նց կարող է դժգոհություններ չլինի։ Բայց կան լուրջ վիրահատություններ, որ անում են, շատ թանկ գնով, բայց անում են»,- ասաց անցորդներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց, ասելով, որ լավ չեն սպասարկում․ «Հիվանդանոցներից դժգոհ ենք, պոլիկլինիկաները լավ են աշխատում»։
Մանրամասները՝ տեսանյութում։