Տավուշի մարզում բախվել են Nissan-ն ու Honda-ն․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Տավուշի մարզում բախվել են Nissan-ն ու Honda-ն․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 22:53 19-06-2024
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վարդան Շահնազարյանի վարած «Nissan Sentra» մակնիշի և Արման Ամիրխանյանի վարած «Honda Stepwgn» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda Stepwgn»-ը կողաշրջվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտու մի մասը, իսկ վթարի հետևանքով վերջինի վարորդ Արման Ա․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված