Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ «BMW»-ի վարորդը, ով մահացել է, զինվորական է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: