Տեղի ունեցածը լավ բան չէր, շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին. Բաբկեն Թունյան
copy image url

Տեղի ունեցածը լավ բան չէր, շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին. Բաբկեն Թունյան

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 15:23 14-06-2024
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է․ «Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին:

Տեղի ունեցածը լավ բան չէր, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց փառք Աստծո՝ զոհեր չկան: Հույս ունեմ՝ հետագայում ավելի խոհեմ կգտնվենք և մեր հայրենակիցները մեկը մյուսին չեն վնասի:

Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին: Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, քննադատել ամենասուր ձևերով, բայց փոխադարձ հարգանքը պահելով և թշնամանք չտարածելով: Դա մեզ լավ տեղ չի տանի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին՝ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերից»։