Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատարի անիվը վնասվել է և ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատարի անիվը վնասվել է և ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 22:32 13-06-2024
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «M6»՝ Շնող-Քարկոփ 2 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արամ Ն․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների առջևի աջ անիվը վնասվելու հետևանքով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված