Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
copy image url

Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Ներքին 10 ամիս առաջ - 21:07 11-06-2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:

«Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր:

Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում և վերահաստատել հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված