Հունիսի 10-ին, ժամը 17:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։48-ին, մարվել՝ 21։02-ին։
Այրվել է մոտ 11 տոննա պահեստավորած անասնակեր։