Ամբողջ գիշեր մնացել ենք այստեղ․ վրաններ ենք տեղադրել, խարույկ վառել, քանի որ մարդիկ մրսում էին։ Մենք մեր պայքարը շարունաում ենք, այսօր ժամը 14։00-ից մարդիկ կսկսեն աբելի մեծ խմբերով միանալ, որովհետև 16։00-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկման դրվի այդ հարցը։ Հուսով ենք՝ մերհայրենակիցները մեծ բազմությամբ աստեղ ներկա կլինեն։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Դիտարկմանը, որ ոստիկաններն ասում էին, թե իրենց գործողություններով ապահովում են պատգամավորների անխափան աշխատանքը, բայց ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին գնա ԱԺ, Դանիելյանն ասաց․ «Իրենք տենց են անոմ, ասում են՝ շատ ենք հարգում պատգամավորներին, ծեծում, խոշտանգում են, ասում են՝ ճանապարհը փակում ենք, որովհետև շատ ենք սիրում պատգամավորներին։ Իրենց սերն այդպես է արտահայտվում, ծանոթ ենք այդ «սիրո» դրսևորումներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։