Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
copy image url

Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Արտաքին 10 ամիս առաջ - 21:51 08-06-2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։

Այս մասին Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է նախնական ռազմավարական քննարկում անցկացնենք»,-ասել է Մակրոնը։

Նշենք, որ Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում կազմակերպելու են Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների։