Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր։ Այս մասին Վանաձորում՝ համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ, հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Հունիսի 9-ը ամենակարևոր առանցքային օրն է մեզ համար։ Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք, մինչև կհասնենք այս մարդկանց հեռացմանը։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք այլևս, մեկ ամիս, ուրիշ ճանապարհ, ուրիշ ժամանակ չունենք։
Կիրակի օրը, ժամը 18։30 Հանրապետության հրապարակում ենք լինելու՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու համար, ոչ աջ, ոչ ձախ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել հունիսի 9-ին Երևանում, Հանրապետության հրապարակում։