ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր մասնակցել է Նուբարաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Քննարկեցինք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ։
Շնորհակալ եմ Նուբարաշեն վ/շ մեր կուսակցական գործընկերներին` անկեղծ և բաց քննարկման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավար, ՔՊԿ տարածքային խորհուրդի նախագահ Անդրանիկ Գասպարյանին` հանդիպումը կազմակերպելու համար»,- նշված է գրառման մեջ։