Երևան-Սևան մայրուղու գազալցակայանի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը շարունակում է մոլեգնել։
Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական 12 մարտական հաշվարկ։ Նրանց հաջողվել է հրդեհը տեղայնացնել, սակայն այն դեռևս մոլեգնում է։
Ըստ շրջանառվող
լուրերի՝ պայթած գազալցակայանը սնուցվում էր մայր գազատարից։
Քիչ առաջ առողջապահության նախարարությունից
հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ տուժել է 5 քաղաքացի։