Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղիունեցած ջրհեղեղը մեծ ավերածություններ է հասցրել հատկապես Ալավերդի քաղաքին և մոտակա գյուղերին։
Քաղաքի Սանահին կայարան կոչվող թաղամասը աղետից 10 օր անց էլ շարունակում է կտրված մնալ աշխարհից։
ԱԻՆ աշխատակիցները անհրաժեշտ պարագաները, մարդկանց տեղափոխում են զիփլայնի օգնությամբ։ Օրերս նաև թաղման արարողություն է կազմակերպվել զիփլայնով։
Հիշեցնենք՝ մայիսի 25-ի լույս 25-ի գիշերը վարարած Դեբեդը սրբել-տարել էր իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Լոռու և Տավուշի մարզերը աղետի գոտի են հայտարարվել։