Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
copy image url

Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ներքին 10 ամիս առաջ - 21:44 01-06-2024
Փասռաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․

«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։

Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան»

Ամենից շատ դիտված