Շարժման հաղթանակի բանաձևը փողոցային ճնշումն է, ուրիշ բանաձև չկա․ Սերժ Սարգսյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:55 31-05-2024
Ասել եմ, և հիմա էլ ասում եմ, այո՛, ոչ միայն ես, այլև մեր կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն՝ մենք իրեն ենք աջակցում։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահի խոսքով՝ շարժման հաղթանակի բանաձևը փողոցային ճնշումն է, ուրիշ բանաձև չկա։

Անդրադառնալով «սահմանազատման» գործընթացին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ,,, Կարողանալու են՝ խաղաղ ճանապարհով»։

Հարցին՝ ինչու՞ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց․

«Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հաանձնվել է, դիմմացինն էլ պահանջում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC