Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ.
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: