Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում
copy image url

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում

Սպորտ 10 ամիս առաջ - 00:13 30-05-2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարում` 66 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցեց Նիգերիայի ներկայացուցչի հետ և առավելության հասավ: Հովսեփյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:

Հայաստանի հավաքականից մայիսի 29-ին պայքարից դուրս էր մնացել Գուրգեն Մադոյանը:

Առավել վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրի համար պայքարը լքել էր նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: