Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը, խոսելով վաղվա գործողությունների մասին:
Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, ապա մարդի կարող են թողնել ավտոմեքենաներն ու ոտքով գալ Կառավարության շենքի մոտ:
«Շատ կարևոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, հրավիրում եմ ոտքով գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել:
Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»,- ասաց նա:
Նշենք, որ հանրահավաքի սկզբում Բագրատ Սրբազանն ասաց, որ շատ նպատակադրված առաջ են գնում։