Յուրաքանչյուր ասածիդ համար պատասխան ես ստանալու․ Բագրատ Սրաբազանը հակադարձել է Իլհամ Ալիևին

Ներքին 10 ամիս առաջ - 20:44 29-05-2024
Այսօր, Սուրբ Աննա Եկեղեցու բակում Սրբազան շարժման մասնակիցների հավաքում Բագրատ Սրբազանը անդարդարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ Հայաստանին վերաբերող արտահայտություններին, ագրեսիվ նկրտումներին և դրանց նկատմամբ ՀՀ իշխանությունների անտարբերությանը։

«Հերդարի որդի Իլհամ, գիտեմ, որ քո դեսպանները Հայաստանում են։ Բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Նրանք քո դրածոներն են, քո ստրուկներն են, քո գերիներն են, քո ներկայացուցիչներն են։ Պատասխանը մեզնից ես ստանալու։ Ա՛յ այստեղից»,- ասաց Բագրատ Սրբազանը, նշելով, որ իշխանությունները չեն արձագանքում Ադրբեջանի նախագահի հակահայ արտահայտություններին և ագրեսիվ նկրտումներին։

Այս պահին Սուրբ Աննայի բակում հավաքը շարունակվում է։

Ամենից շատ դիտված