Գործընթացը ժամանակատար է և պահանջում է բոլորիս մասնակցությունը
copy image url

Գործընթացը ժամանակատար է և պահանջում է բոլորիս մասնակցությունը

Միտք Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 15:00 28-05-2024
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նախաձեռնել է ստորագրահավաք՝ կոչ անելով Իլհամ Ալիևին ազատել Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի ղեկավարությանը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ազատ արձակել Բաքվում գտնվող բոլոր հայերին։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», նշվախ է կառույցի տարածած հայտարարության մեջ։

Ողջունելի է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավումն Ադրբեջանում ապօրինի պատանդառված և բանտարկված հայ գործիչների ազատ արձակման գործում։ Սա ճնշման այն եղանակներից է, որը կարող է արդյունավետություն ապահովել, բայց միայն այն դեպքում, երբ զուգորդվում է պետական համակարգի ներգրավվածությամբ։

Այսօր կաթվածահար վիճակում գտնվելով՝ արցախահայերի պետությունը, դժբախտաբար, ոչ մի գործնական լծակ չունի զբաղվելու իր նախկին ղեկավարներին թշնամու գերությունից փրկելու խնդրով։ Դրանով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգային բանակցություններում, այդ թվում և առաջին հերթին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մշտական շփումներում բարձրացնելով հայ բոլոր գերիների ազատման հարցը։

Ներկա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը միաբերան խոսում են երկկողմ փոխշփումների արդյունավետության մասին։ Որպես դրա ապացույց բերվում է, մասնավորապես, Տավուշի հատվածում անցկացված «սահմանազատումը»։ Այն, ներկա եղանակով, իհարկե, հակասում է Հայաստանի շահերին, բայց կոնկրետ իշխանության տեսակետից համարվում է երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման միակ լեգիտիմ ուղի։ Ուրեմն, եթե հնարավոր է ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների առողջացում, պետք է այդ շրջանակներում դրվի նաև գերիների վերադարձի հարցը, որպես բարեկամական հարաբերությունների վկայություն։

Հասարակական կազմակերպություններն, ինչպես, օրինակ, Լեմկինի ինստիտուտը, կատարում են առաքելությունը։ Նրանք մշտապես իրականացնում են իրենց լիազորություններին համապատասխանող գործունեություն, բայց, կրկնենք, այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե պետական համակարգն իր կողմից աջակցի։ Իսկ պետական օժանդակությունն այս և ազգային շահերի տեսակետից հետաքրքրություն ներկայացնող հարցերին, իշխանական գործող համակարգի պարագայում, ստանալն անհավանական է։
Ըստ այդմ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր կողմից նախաձեռնել է ստորագրահավաք, որը բավական երկարատև պրոցես է, և պետք է կարծել, որ գործընթացի ավարտը կզուգորդվի Հայաստանում առկա իշխանական համակարգի փոփոխությամբ, ինչը հնարավորություն կտա նոր կառավարությանը՝ հենվել ստորագրահավաքի արդյունքների վրա և խնդրին տալ պատշաճ ընթացք։

Մեր կողմից կոչ ենք անում հնարավորինս լայն մասնակցություն ստորագրությունների հավաքմանը՝ հանուն հայ գերիների վերադարձի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում