Բռնություն թույլ տված ոստիկանապետը պետք է հրաժարական տա. Ավետիք Չալաբյան

Տեսանյութ Ներքին 10 ամիս առաջ - 14:20 28-05-2024
«Հայաստանում այսօրվանից սկսում է երկիշխանություն հաստատվել, քանի որ լեգիտիմությունը կորցրած, երկրի տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգը խախտած, սեփական քաղաքացիների դեմ բռնարարքների գնացող իշխանությունը սկսում է հասկանալ, որ հողն իր ոտքերի տակից փախնում է»,- այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Անդրադառնալով երեկ կարմիրբերետավորների կողմից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորին հայհոյհանքներ, ապա հարվածներ հասցնելու փաստին, Ավետիք Չալաբյանն ասաց.

«Դրանք ոստիկաններ չեն, այլ ավազակախումբ են։ Եվ այդ ավազակախումբը օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի։ Ոստիկանի ծառայության կասեցումը բավարար չէ, անպայման պետք է քրեական գործ հարուցվի։ Բոլոր ոստիկանները, որոնք երեկ խուլիգանական վարքագիծ էին դրսևորում, հայհոյում էին, հարվածում էին, ստորացնում էին պատգամավորին, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ավելին ասեմ, ոստիկանապետը, որը թույլ է տվել այդ ամենը, պետք է հրաժարական տա։ Դա նաև «Հայաքվե»-ի պահանջն է։ Ոստիկանապետը, որը թույլ է տվել նման բռնություն, պետք է հրաժարական տա և հեռանա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված