Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանում արցախցի քաղբանտարկյալների ապօրինի պահման կապակցությամբ։
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ազատ արձակել Բաքվում գտնվող բոլոր հայերին։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից պահվող արցախահայերի, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքները վերականգնելու համար, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասվում է նրանց տարածած հաղորդգրության մեջ։