Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին զենք մատակարարելու հարցը
copy image url

Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին զենք մատակարարելու հարցը

Արտաքին 10 ամիս առաջ - 23:38 27-05-2024
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը քննարկել են Կիևին զենք մատակարարելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լըկորնյուն հայտնել է «X» հարթակի միջոցով:

Լըկորնյուի խոսքով՝ իրենց համապատասխանեցրել են օգնության նոր փաթեթների պատրաստման ժամանակացույցը: Խոսքը «Caesar» ինքնագնաց հրետանային, հակաօդային պաշտպանության համակարգերի և հեռահար «SCALP» հրթիռների մասին է:

Ձեզ գուցե հետաքրքրի