Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանի կոչով՝ այսօր վաղ առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները նստարաններով ու աղբամաններով փակել են բազմաթիվ փողոցներ։
Անցորդների մեծ մասը ողջունում են անհնազանդության ակցիաների մասնակիցներին, սակայն կան նաև քաղաքացիներ, ովքեր դժգոհում են առկա իրավիճակից։
«Ֆռա, հետ գնա»,- դիմելով դժգոհ վարորդներին՝ ասում են ցուցարարները։