Սիսիանում իրավիճակը կրկին լարված է։ Թեև ոստիկանները մի քանի անգամ կարողացել են բացել ճանապարհը, քաղաքացիները հերթական անգամ կարողացել են փակել ճանապարհը Սպանդարյանի հատվածում։
Նշենք, որ ոստիկանները գազ են փչել, ինչպես ակցիայի մասնակիցների, այնպես էլ իրենք իրենց աչքերին։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները ևս տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ նրանց վիճակը ևս լավ չէ։
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոմեքենաներով ճանապարհը փակած քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել՝ գազ է փչել նրանց վրա, ինչի հետևանքով քաղաքացիների, հատկապես՝ երեխաների ինքնազգացողությունը վատացել է։