Իրանի դեսպանությունն անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին
copy image url

Իրանի դեսպանությունն անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին

Ներքին 10 ամիս առաջ - 14:08 27-05-2024
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ:

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Վերջին տվյալներով կա չորս զոհ։

Ձեզ գուցե հետաքրքրի