Նորք Մարաշում 30 մ երկարությամբ բետոնե հենապատ է փլուզվել. կոտրվել են էլեկտրասյուներ, վնասվել է ավտոմեքենա. shamshyan.com
copy image url

Նորք Մարաշում 30 մ երկարությամբ բետոնե հենապատ է փլուզվել. կոտրվել են էլեկտրասյուներ, վնասվել է ավտոմեքենա. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 10:46 27-05-2024
Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է:

Փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:

Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: