Ջրաձոր նախկին անունը` Ջալաբ գյուղը Գյումրիից մոտ 18 կմ է հեռու։Ջրաձոր գյուղը շուրջ 300 բնակչությամբ գյուղ է Ամասիա խոշորացված համայնքի կազմում, սահմանակից է Հողմիկ, Արեգնադեմ, Բանդիվան գյուղերին:
Գյուղում խնդիրները շատ են`գյուղում հիմնական զբաղմունք չկա, սոցիալական խնդիրները շատ են, գյուղի ենթակառուցվածքներն էլ լավը չեն։ Գյուղացիներն ասում են, որ չեն էլ հիշում, թե երբ են իրենց գյուղի փողոցները ասֆալտի երես տեսել։
Oragir.News-ի թղթակիցն է եղել Ջրաձորում, զրուցել բնակիչների հետ։
«Յոլա ենք գնում, էսպես էլ մնանք վատ չէ, մենակ թե խաղաղություն լինի։Ուզում է Նիկոլը լինի, ուզում է Փիլիպոսը մեզ հետաքրքիր չէ, ով ուզում է գա իմ կյանքը չի փոխվի։Ես իմ անասունները գիտեմ, իմ գործը գիտեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ջրաձորի բնակիչ Նարինե Սարոյանը։
Ջրաձորի մեկ այլ բնակիչ էլ Էդիկ Սարոյանն ասում է.
«Գյուղում գազաֆիկացում չկա, տների հարցն է, ամեն ինչ խնդիր է էս գյուղում»:
Գյուղացիներն ասում են, որ իրենք «քաղաքականությամբ» չեն զբաղվում, ներքաղաքական կյանքին փորձում են անհաղորդ մնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։