Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը մեկ շրջանավարտ ունի
copy image url

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը մեկ շրջանավարտ ունի

Ներքին 10 ամիս առաջ - 21:47 25-05-2024
Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրում այսօր հնչել է վերջին զանգը։ Գյուղը մեկ շրջանավարտ ունի.Արման Հարությունյանը ապագա ծրագրավորող է, Գյումրիի պոլիտեխնիկական համալսարանի ապագա ուսանող է։

Oragir.News-ի թղթակիցն է եղել Ջրաձորում, զրուցել միակ շրջանավարտի հետ։

«Զգացողություններս սովորական են, ես միակ շրջանավարտն էի, ինձ համար դա սովորական բան է։Ես 5-րդ դասարանից մենակ եմ սովորել, կարելի է ասել անհատական կրթություն եմ ստացել(ծիծաղում է):
Մասնագիտության ընտրության հարցում իհարկե ուղղորդել են ծնողներս։

Դպրոցից շատ գիտելիքներ եմ ստացել, շատ բան եմ ինձ հետ տանում»,-ասում է Արման Հարությունյանը։
Արմանն ասում է, որ ուսումը հավանաբար կշարունակի, երբ կավարտի պարտադիր ժամկետային զինծառայությունը, առաջիկայում ասում է`հայրենիքին պարտք ունեմ տալու։

Ֆոտոշարք

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված