Անձրևից հետո Գյումրիի փողոցները վերածվում են լճերի․ տեսանյութ

Ներքին 10 ամիս առաջ - 20:32 25-05-2024
Բազմաթիվ անգամ ենք ներկայացրել, որ Գյումրիում անձրևատար համակարգերը կա՛մ չեն աշխատում, կա՛մ աշխատում են կիսատ-պռատ։ Ուժեղ անձրևներից հետո տուրիստական ցանկալի ուղղություն համարվող Գյումրիի փողոցները վերածվում են լճերի և փոքր գետերի։

Այս պարագայում կենտրոնական և երկրորդական փողոցների միջև չկա էական տարբերություն, բոլորը նույն իրավիճակում են հայտնվում։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել Գյումրիի՝ լճերի վերածված փողոցները։