Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ յսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է օգոստոս 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:
Քանի որ տղամարդը զինված է նռնակով կամ նռնակներով, պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:
Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցությւոններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել,որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:
Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչև կժամաներ օպերատիվ խումբը:
Ոստիկաններին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվում է տղամարդու ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։