Երևանում «BMW X5»-ը բախվել է կայանված 6 ավտոմեքենայի․ վարորդը հիվանդանոցից անհետացել է․ shamshyan.com
copy image url

Երևանում «BMW X5»-ը բախվել է կայանված 6 ավտոմեքենայի․ վարորդը հիվանդանոցից անհետացել է․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 09:06 24-05-2024

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուենցել Երևանում։

Ժամը 03։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Պրազյանն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Nissan Tida-ին, առաջ ընթացել, բախվել կայանված Ford Edge-ին, ապա Nissan Quest-ին, ապա առաջ ընթացել, բախվել Ford Fusion-ին և բախվել բնակչի տան երկաթե դարպասին, իսկ բախման հետևանքով Ford Fusion-ն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված Hyundai-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Պրազյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պարեկներն ու քննիչը մեկնել են «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն վարորդին այնտեղ չեն հայտնաբերել, ով բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից ու հետազոտման նպատակով ինքը գնում է Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց։

Պարեկներն ու քննիչը եկել են այնտեղ, սակայն նա այնտեղ նույնպես չի եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված