Փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող Lexus-ը․ shamshyan.com
copy image url

Փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող Lexus-ը․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 23:09 21-05-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնավող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ նշված ավտոմեքենան խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր փորձել են հրկիզել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված