Հողաթափերս ու ձեռնափայտս ջրատարի ափին եթե գտնեք, ուրեմն նետվել եմ. ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. shamshyan.com
copy image url

Հողաթափերս ու ձեռնափայտս ջրատարի ափին եթե գտնեք, ուրեմն նետվել եմ. ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 21:24 20-05-2024
Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խանում Մ.-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև տեղեկություններ են ստացել, որ վերջինս բազմաթիվ անգամներ իր հարևանուհուն հայտնել է, որ չի կարողանում նման պայմաններում բնակվել, հոգնել է այս կյանքից և եթե տեսնեն իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը ջրատարի ափին, ուրեմն ինքն իրեն նետել է ջրատարի մեջ, իսկ նրան հայտնաբերել է Դաշտ համայնքի ղեկավար Սերոժ Գևորգյանը, ով նաև ջրատարի մոտ հայտնաբերել է հողաթափեր և ձեռնափայտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված