Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների։
Բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին։ Նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին գետնին տապալելով։
Նախնական տվյալներով` առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով։