Երևանում առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև
copy image url

Երևանում առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև

Ներքին 11 ամիս առաջ - 14:12 20-05-2024
Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։

Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։

Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ նույնպես զոհվել են, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։