Մոսկվայում մահացել է Հոնդուրասի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Ռամոն Էլվիր Սալգադոն, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Փոխանցում է
News.am-ը։
Նշվում է, որ դիվանագետը մահացել է տանը՝ մայրաքաղաքի Զամոսկվորեչե թաղամասում։
Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է Հոնդուրասի արտգործնախարար Էնրիկե Ռեյնան X-ի իր միկրոբլոգում։
«Նախագահ Սիոմարա Կաստրոյի կառավարության անունից մենք խորապես ցավում ենք Մոսկվայում մեր գործընկեր Խուան Ռամոն Էլվիրի՝ Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանի մահվան կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ։