Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Բագրատ Սրբազան

Ներքին 11 ամիս առաջ - 13:03 18-05-2024
Սա անգույն և բոլոր գույների շարժում է, կարող է տարօրինակ հնչել, բայց բովանդակությունը ձևն ու տեսանելիությունն էլ է այդպես, անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական գնահատական կտա կամ ով ինչի հետ կփորձի կապել այս ամբողջ շարժումը կամ ինձ։ Այս մասին կուսակցությունների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նախ իր խոսքում նշեց, որ քաղաքական լեզվամտածողություն չունի և չի էլ ունենալու, ապա ասաց, որ այս ամբողջ գործընթացը սկսել է այդ ապօրինի, հակասահմանադրական, միակողմանի, ուժի, սպառնալիքի պարտադրանքի ներքո տեղի ունեցող, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացի պատճառով։

«Մենք սահմանագծի վրա մեր ժողովրդի հետ շատ հստակ հռչակել ենք, որ այս ամբողջ գործընթացը թեպետ տեղի է ունենում այստեղ, լուծումները գտնվում են Երևանում։ Մենք գիտենք՝ մեր թիրախը որտեղ է և նաև լուծումները ինչպես ու որտեղ են, հետևաբար, շարժումը եկել, հասել է իր տրամաբանական մթնոլորտ և միջավայր։ Ես ասել եմ՝ մենք բոլորով պետք է ստանանք Հայրենիք և պատիվ»,- ասաց նա՝ նշելով, այս պահին դրված է հայ ժողովրդի գոյության հարցը։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում

Ձեզ գուցե հետաքրքրի