ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները․ արցախցիների վերադարձը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան
copy image url

ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները․ արցախցիների վերադարձը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 11 ամիս առաջ - 10:21 18-05-2024
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին:

Սա այն դեպքում, որ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, որից մեկը` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:

Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:

ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:

Դա և´ հեղինակության վերականգնման, և´ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ