Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է

Ներքին 11 ամիս առաջ - 18:45 17-05-2024
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր եղել է Կիրանցում։

Oragir.News-ի հարցին, թե ինչ վիճակ է Կիրանցում, Չալաբյանն ասաց, որ Դատախազությունն ընթացք է տվել իրենց բողոքին, և իրենք տեղում փորձել են պարզել տուժողներին։

«Այսօր՝ մեր այցելությունից առաջ, այնտեղ եղել էր մարզպետը՝ ռեժիմի ներկայացուցիչը, և փորձել էր բնակիչներին ահաբեկել, կանգնեցնել փաստի առաջ, որ որևէ այլ ելք չկա, դուք ստիպված եք լինելու հանձնել ձեր տները և հեռանալ, միակ ելքը այն է, որ փոխհատուցում ստանաք պետությունից։ Մենք հասանք այն պահին, երբ հեռացել էր ռեժիմի ներկայացուցիչը, և մարդիկ հավաքված էին գյուղամիջում և խոսում էին իրար հետ, փորձում էին հասկանալ իրենց անելիքները»,-պատմեց Չալաբյանը։

«ՀայաՔվե» նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնել գյուղացիներին իրավական աջակցություն տրամադրել, խոչընդոտել, որպեսզի ռեժիմը ժողովրդին ունեզրկի։

Հարցին, թե արդյոք մարո՞ւմ է շարժումը, Չալաբյանն ասաց, որ այն կարող է ունենալ վայրիվերումներ, ինչը բնական է, սակայն մարել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։