Երեկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել էր, որ օրեր առաջ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանիը միացել էր Բագրատ Սրբազանի երթին և ողջագուրվել նրա հետ, ինչից հետո էլ իշխանություններից նախարարի առջև պահանջ է դրվել, որ Դանիելյանը պետք է աշխատանքից ազատվի։
Այսօր՝ կառավարության հերթական նիստից առաջ, լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից։
Անահիտ Ավանեսյանը, սակայն, անպատասխան թողեց հարցը։
Տեսանյութն՝
այստեղ։