Մինչև շաբաթվա վերջ կշարունակվեն հանդիպումները տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ․ Սրբազանը ամփոփել է օրը

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:19 15-05-2024
Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Ցանկանում ենք մեր նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։ Այսօր մենք հանդիպել ենք կուսակցությունների հետ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, ու բոլորը միասին պետք է հանդիպեն։

Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվով 101 գիտնական, գիտաշխատող և տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են մարդու (վարչապետի) հրաժարականը» ,- ասել է Բագրատ Սրբազանը։

«Խաղաղության պայմանագիրը պիտի լինի մեր շահերով պայմանավորված։ Խաղաղության պայմանագրում շատ բաներ կա, որոնք պիտի նշված լինեն, մինչև Արցախ վերադարձի խնդիրը» ,- հայտարարել է նա։

Վերջում Բագրատ Սրբազանը ավելացրել է, որ վաղը դարձյալ, որքան հնարավոր է պիտի կազմակերպեն դասադուլներ, ակցիաներ։
«Վաղը դարձյալ, որքան հնարավոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ։

Հիմնական անելիքները կամաց-կամաց այն օրակարգն է տեղափոխվում և թելադրելու, որին բոլորդ սպասում եք»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC