Այսօր լրանում է սահմանված ժամկետը՝ ավարտելու ապօրինի սահմանազատումը Տավուշի 4 գյուղերի տարածքում
copy image url

Այսօր լրանում է սահմանված ժամկետը՝ ավարտելու ապօրինի սահմանազատումը Տավուշի 4 գյուղերի տարածքում

Ներքին 11 ամիս առաջ - 10:25 15-05-2024
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մայիսի 15 է, և լրանում է ապրիլի 19-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետը՝ ավարտելու ապօրինի սահմանազատումը Տավուշի չորս գյուղերի տարածքում:

Մենք երեկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազություն, այս գործընթացում ներգրավված բարձրագույն պաշտոնատար անձանց՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի դեմ:

Այս անձիք, ակնհայտորեն վերազանցելով իրենց պաշտոնական լիազորությունները, փորձում են Հայաստանի Հանրապետության անունից ստանձնել միջազգային պարտավորություններ, որի իրավունքն ունի միայն Ազգային ժողովը, և ողջ ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Հետամուտ ենք լինելու, որ դա կանխվի, և կամ էլ բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ամենից շատ դիտված